ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Եթե տնօրենը չփոխվեր, էլի զարգացում լինելու էր»

«Եթե տնօրենը չփոխվեր,  էլի զարգացում լինելու էր»
10.03.2015 | 00:21

Գրականության ինստիտուտը կունենա նոր տնօրեն: Մինչ տնօրենի ընտրությունը նախատեսված է թեկնածուների առաջադրման փուլը: Գրականության ինստիտուտի ներկայացրած թեկնածուն ինստիտուտի փոխտնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանն է (49 հոգուց 33-ը կողմ են եղել նրա թեկնածությանը, 11-ը՝ դեմ, 5 ձայն էլ անվավեր է ճանաչվել): Մեզ հետ զրույցում Վարդան Դևրիկյանն ասաց, որ թեկնածուների առաջադրման փուլը կավարտվի մարտի 17-ին, որից հետո ակադեմիայի նախագահությունը կկատարի տնօրենի ընտրությունը:
Մինչ այդ իրենց թեկնածուներին կներկայացնեն ԳԱԱ հայագիտական և հումանիտար գիտությունների բաժանմունքը և այդ ոլորտի ութ ակադեմիկոս՝ յուրաքանչյուրը մեկական թեկնածու: Տեսականորեն 10 թեկնածու կարող է լինել, բայց, Վարդան Դևրիկյանի կարծիքով, այդքան թեկնածու չի առաջադրվի: Ընտրակարգը, նրա խոսքով, կշռադատված է, եռաստիճան. և՛ ինստիտուտի կարծիքն են հաշվի առնում, և՛ ոլորտի ակադեմիկոս գիտնականների, և՛ գիտությունների ակադեմիայի նախագահության: Անդրադառնալով «Փոփոխությունների կարիք ունի՞ գրականության ինստիտուտը» հարցին՝ պատասխանեց, որ ընդհանրապես գիտությունը շարունակական ընթացք է. «Փոփոխության խնդիր չկա, այլ շարունակական զարգացման: Եթե տնօրենը չփոխվեր, էլի զարգացում լինելու էր»:
Նշենք, որ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նախկին տնօրեն Ավիկ Իսահակյանը չի կարող այլևս պաշտոնավարել՝ 65 տարին լրանալու պատճառով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ